Աննա Հակոբյանը հետաքրքիր դրվագ է պատմել իր և Արփիի առավոտյան երկխոսությունից՝ հրապարակելով լուսանկարներ

Ա. Հակոբյանն ուշագրավ ու զվարճալի պատմություն է պատմել իր և Արփիի առավոտյան երկխոսությունից, որը դարձյալ առնչվում է համավարակային իրավիճակին և հակահամաճարակային կանոնների պահպանմանը:

Առավոտյան Արփիին մանկապարտեզ ճանապարհելիս աղջնակը հարցրել է, թե կարո՞ղ է մեքենայի մեջ էլ դիմակ դնել: Երբ մայրը հետաքրքրվել է, թե ինչու է ուզում մեքենայի մեջ էլ դիմակ դնել, երեխան պատասխանել է, որ մեքենայի մեջ էլ մարդիկ կան:

Մայրը ցանկացել է ճշտել, թե որն է Արփիի մտահոգության պատճառը. վախենում է, որ իրե՞ն կվարակեն, թե որ ինքը կվարակի, իսկ երեխան մանկական անկեղծությամբ պատասխանել է, որ վախենում է, որ իրեն կվարակեն:

Ա. Հակոբյանը նաև լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ Արփին է՝ մանկապարտեզ գնալիս:

Վերջում Ա. Հակոբյանը նաև գրել է, որ Արփիի մաշկը փոքր-ինչ թխացել է մանկապարտեզի բակում գտնվող փոքրիկ լողավազանում լողալու արդյունքում: Ա. Հակոբյանի և Արփիի առավոտյան երկխոսության ամբողջական հատվածը տեղադրված է ստորև:

Այսօր Արփիին պատրաստում եմ, որ մանկապարտեզ գնա, ու ընթացքում մեր միջեւ հետեւյալ երկխոսությունն է տեղի ունենում.- Մամ,…

Опубликовано Anna Hakobyan Четверг, 30 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: