Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ նոր լուսանկար է հրապարակել

Ինչպես շատերին արդեն իսկ հայտնի է, երեկ վարչապետն աշխատանքային խիտ գրաֆիկով այց էր իրականացրել սահմանապահ տարածաշրջաններ: Ա. Հակոբյանն ամուսնու հետ էր և ուղեկցում էր նրան:

Նրանք եղել են Չինարիում և հարակից մի շարք բնակավայրերում: Այստեղ նրանք տարատեսակ հանդիպումներ ու այցեր են ունեցել սահմանապահ համայնքների բնակիչների հետ:

Այցը եզրափակվել է Բերդում կայացած մշակութային միջոցառմամբ՝ համերգով, որը բարձր մակարդակով էր կազմակերպված:

Առավոտյան Ա. Հակոբյանն իր սոցցանցային հարթակում նոր լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքն է՝ ամուսնում հետ: Ինչպես Ն. Փաշինյանի հանրայնացրած տեսանյութից պարզ է դառնում, նրանք սահմանապահ տարածաշրջան հասել էին ուղղաթիռով:

Ա. Հակոբյանի հանրայնացրած լուսանկարում պատկերված է այն դրվագը, երբ նրանց ուղղաթիռը վայրէջք է կատարել, ու Ն. Փաշինյանը համապատասխան ցուցումներ է տալիս տեղի մարդկանց:

Նկատելի է, որ այցին վարչապետն ու տիկինը փորձել են ոճային առումով համապատասխանեցնել իրենց հագուստները՝ միանման վերնազգեստներ հագնելով:

Понравилась статья? Поделиться с друзьями: