Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Արյnւնաբանական կենտրոնում բուժվող երեխաներին՝ գրելով հետևյալը

Ինչպես հայտնի է, Արյnւնաբանական կենտրոնի կոլեկտիվի և կառավարության միջև ծագած կnնֆլիկտը լուծվել է հօգուտ կենտրոնի աշխատակիցների: Վարչապետը որոշել է ընդառաջ գնալ բուժանձնակազմի պահանջին՝ միաժամանակ իր մտահոգությունը հայտնելով նրանց բարձրացրած հարցի առնչությամբ:

Իսկ Ա. Հակոբյանը, ով կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, իր սոցհարթակում հայտարարել էր իր լիազորությունների դադարեցման մասին: Այս հայտարարությունն ափսոսանքով է ընդունվել:

Այսօր վարչապետի տիկինը մեկ այլ հրապարակմամբ տեղեկացրել է, որ որոշել է նվերներով ուրախացնել կենտրոնում բուժում ընդունող փոքրիկներին: Ա. Հակոբյանը նվերների փաթեթների հետ միասին երեխաներին է ուղարկել նաև գրություն, որում նա նշել է, որ մշտապես կլինի փոքրիկների կողքին, նրանց հետ:

Ա. Հակոբյանը նաև հավաստել է, որ իր հոգածությունն ու աջակցությունը շարունակվելու է. նա մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահելու բոլոր հիվանդ երեխաների ու երիտասարդների խնդիրները:

Ա. Հակոբյանի սույն տեղեկությունը հայտնող հրապարակումը ներկայացված է վարը:

Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան…

Опубликовано Anna Hakobyan Пятница, 18 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: