Աննկարագրելի գեղեցիկ տեսարան. Գերմանիայում հայերը շուրջպար են բռնել «Սասնո աշխարհ» երգի հնչյունների ներքո

Համահայկական խաղաղ ու խաղաղասիրական բնույթ և ուղերձ ունեցող ցույցերը շարունակվում են՝ ընդգրկելով առավել մեծ հորիզոններ և աշխարհագրական տեղավայրեր: Այսօր բավականին թեժ էր մասնավորապես գերմանական Համբուրգ մեծ քաղաքում:

Տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները քաղաքակիրթ հավաք էին կազմակերպել. նրանք եռագույնի, հայկական խորհրդանիշների, ազգային երգ ու երաժշտության զուգակցությամբ իրենց ասելիքն էին հայտնում ի լուր բոլորի:

Աննկարագրելի աուրա և հայրենասիրական զգացողություններ էին տարածվում շուրջբոլորը հայերի կողմից: Հատկապես ազդեցիկ ու խորհրդանշական էր գերմանական մեծ քաղաքի փողոցներում հայկական շուրջպարի բեմադրումը:

Տեղի հայերը շուրջպար էին բռնել հայկական «Սասնո աշխարհ» հայտնի ու սիրված երգի հնչյունների ներքո: Տեսարանը ներկաներից շատերը նկարահանել և հանրայնացրել են սոցցանցային էջերում՝ հասանելի դարձնելով բոլորին:

Ստորև ներկայացնում ենք այդ գեղեցիկ ու ազդեցիկ պահի նկարահանված տարբերակը, որը հանրայնացրել է Հրանտ Համբարձումյանը, ով էլ կատարել է այդ հրաշալի հայրենասիրական երգը:

🇦🇲🇦🇲🇦🇲 AYSOR HAMBURGUM MEC SHURJPAR SASNO ASHXARH ERGIS NERQO 💪🏼💪🏼💪🏼ERGI TESAHOLOVAK@ DITEQ YOUTUBI IM ALIQUM 👉🏼👉🏼👉🏼https://youtu.be/ZfqoUkZN3kA

Опубликовано Hranto Hambardzumyan Суббота, 25 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: