Հայկը մերօրյա հերոսներից է, որ հոկտեմբերի մեկին բռնել է անմահության ուղին՝ ընկերոջ հետ փրկելով մեկ այլ ընկերոջ կյանքը: Հայկի ընկերուհին, սիրելին՝ Լուիզ Թադևոսյանը, իր սոցհարթակում պատմել է իր սիրելիի մասին:
Նա պատմում է, որ Հայկը հաճախ է իրեն զանգել, պատվիրել, որ միշտ հիշի իր սիրո մասին: Զինվորը հաճախ է ասել, որ ինքը իր բոլոր հարազատների պահապան հրեշտակն է:
Հոկտեմբերի 25-ին Հայկի մտերիմներից մեկի նշանդրեքը պետք է լիներ, իսկ քավորը Հայկն էր լինելու: Տղան վերջին զանգերի ժամանակ ընկերուհուն պատվիրել է պատրաստվել նշանդրեքին, քանի որ ամեն ինչ լավ է:
Առաջնագծում երեք ընկերներով միասին են եղել, երբ պшյթել է առաջին шրկը, որի արդյունքում պատը փnւլ է եկել ընկերներից մեկի վրա:
Մինչ նա ընկերոջ հետ վազել է մյուս ընկերոջը օգնության, եղել է երկրորդ պшյթյnւնը, որի պատճառով երկու ընկերները անմահացել են՝ փրկելով երրորդ ընկերոջ կյանքը:
Լուիզան անամոք ցավի հետ միասին մեծ հպարտություն է զգում՝ վստահ լինելով,որ սիրելի այժմ վայելում է դրախտի արքայությունը:
Հայկս ծառայության գնալիս ասեց.-Ես բոլորիդ պահապան հրեշտակն եմ:Տենց էլ եղավ, դարձավ մեր պահապան հրեշտակը:Դեռ պատերազմի…
Опубликовано Luiz Tadevosyan Среда, 14 октября 2020 г.