Հաշված պարզ մթերային բաղադրիչների հավելումով մի քանի րոպեում ստացվող թխուկներն անփոխարինելի կարող են դառնալ ձեզ համար թեյախմության ժամանակ: Հարկավոր է
.
Նշյալ պարզագույն մթերքներից նախ հեղուկային, ապա փոշե հավելումների միավորումով ստանում ենք բավականին հարմար, ոչ կպչուն խմորե զանգված, որի հետ շատ հեշտ է ձեռքերով աշխատելը:
Ընդհանուր զանգվածը վերածում մեծ գնդի, բացում ենք՝ ստանալով 0,7 սանտիմետրանոց շերտ: Շերտերի վրա շեղաձև կտրվածքներ ենք անում՝ ստանալով համահավասար ու համաչափ շեղանկյունիկներ:
Շեղանկյունիկները դասավորում ենք ստվարաթղթով պատված ջեռոցի տարայի մեջ: Բոլորի երեսը վրձնով հավկիթի համասեռ զանգված ենք տարածում: Հետո պատառաքաղի հակառակ կողմով քառակուսաձև նախշեր ենք անում յուրաքանչյուր շեղանկյունիկի վրա:
Տասնհինգից քսան րոպեն միանգամայն բավարար է, որ թխուկները թխվեն լիարժեք: Նշված չափաբաժնով մթերային հավելումի արդյունքում կարելի է ստանալ մոտավորապես քսան կտոր համաչափ թխուկներ, որոնք փորձելու դեպքում կդառնան ձեր թեյի մշտական ու անփոխարինելի ուղեկիցը: