Անչափ համեղ կոտլետներ դդմիկով, որոնք համով շատ նման են մսով կոտլետներին

Դդմիկով (տաբաչկա) ստացվող այս կոտլետները բավականին դժվարին է տարբերակել մսով կոտլետներից, որովհետև համային հատկանիշներով շատ են նման մսով կոտլետներին: Հարկավոր է ունենալ.

Նախապես քերիչով անցկացնում ենք տաբաչկաները: Դրանք աղում ենք՝ թողնելով, որ դուրս տա ոչ պետքական հյութային մասսան: Մինչ այդ զբաղվում ենք մյուս բաղադրիչների մշակմամբ:

Բլենդերի մեջ բավականին պտտելով մանրատում ենք սոխը: Վաղօրոք թրջված հացը ևս բլենդերով լավ մանրատում ենք:

Վերադառնալով հյութը տված դդմիկի քերուկներին՝ հեռացնում ենք ավելորդ հյութը: Բլենդերով մանրատած բոլոր բաղադրիչները, ինչպես նաև հավկիթը, սխտորը, պաքսիմատն ու ալյուրը միավորում ենք դդմիկի քերուկին ու ձեռքով խառնելով հասցնում ենք հնարավորինս միասեռ մասսայի:

Կոտլետին յուրահատուկ համ է տալիս նաև մայոնեզը: Կոտլետի համար արդեն իսկ պատրաստ համարվող մասսան թաթախում ենք պաքսիմատի մեջ, բոլոր կողմերը պատում պաքսիմատով ու տապակում ձեթով:

Մատուցելուց առաջ միառժամանակ փոխադրում ենք ներծծող անձեռոցիկի վրա, իսկ մատուցելը ցանկալի է զուգակցել թթվասերով:

Понравилась статья? Поделиться с друзьями: