Համեղ այս բլիթը ունի պանրակարտոֆիլային միջուկ, հրաշալի տեսք ու գոհացնող համ: Ստանալու համար պետք է.
Մաքրած կարտոֆիլները աղաջրի մեջ շոգեխաշել: Մի ուրիշ, խորոտ ամանի մեջ ալյուրի ու սոդայի փոշեխառնուրդ պատրաստել: Նմանատիպ մեկ այլ ամանի մեջ էլ իրար խառնել կեֆիրը, աղը, շաքարն ու բուսայուղը:
Այս խառնուրդը համասեռ վիճակի հասցնելուց հետո հագեցնել մաղված ալրի ու սոդայի փոշեխառնուրդով: Շաղախելու արդյունքում էլաստիկ ու որակյալ խմորային զանգված ենք ստանում, որը քիչ հանգստի ենք ուղարկում:
Մինչ այդ խաշված կարտոֆիլը ճզմիչով ճզմում ենք, վրան պանրային քերուկ ավելացնում: Համեմում ենք սև պղպեղի փոշով: Պանրակարտոֆիլային այս միջուկի ստացումից հետո անցնել խմորից բլիթներ ստանալուն:
Խմորը քիչ բացում ենք ու մեջտեղում տեղավորում պանրակարտոֆիլային միջուկի ողջ մասսան: Խմորի ծայրերից վրա բերելով միջուկային մասսան ամբողջությամբ ծածկում ենք խմորով:
Ձեռքերով տարածում ենք գնդաձև շրջանակը, մակերեսը կաթի ու հավկիթի խառնուրդով պատում և թխում: