Անչափ համեղ ու շքեղ տորթ ընդամենը հինգ րոպեի ընթացքում՝ առանց թխելու

Թերևս անհավանական թվա, որ հինգրոպեանոց ժամանակահատվածում կարելի է ստանալ շքեղագույն տորթ, որը կունենա հրաշալի համային հատկանիշներ: Անհավանական է, բաց փաստ: Իսկ դրա համար հարկավոր է.

Սկզբի համար կարելի է արագորեն ստանալ բավականին համեղ ու հարմար ստացվող շքեղ կրեմային խառնուրդ՝ միավորելով որոշակի թանձրության թթվասերն ու շաքարը: Այսքանով տորթի ստացման նախապատրաստական գործընթացը կարելի է ավարտված համարել:

Ձեռքի տակ ունեցած թխվածքաբլիթները պետք է իրար կողքի դասավորել նախընտրելի տարայի վրա, որի հատակը վաղօրորք քիչ կրեմապատած կլինենք:

Թխվածքաբլիթների համաչափ դասավորված շարքին բարակավուն շերտով խտացրած կաթ ենք քսում, նորից թխվածքաբլիթների շարք դասավորում: Երկրորդ շարքին արդեն առատորեն թթվասերային կրեմախառնուրդն ենք տարածում:

Նույն շարքային հերթականությամբ շարունակում ենք գործընթացը՝ մինչ մթերքների ավարտվելը: Ամենավերջում ընդհանուր մակերեսային մասը կրեմապատելուց հետո կարելի է ձևավորել ըստ նախասիրության և ճաշակի:

Այս պարագայում կարևոր է պատրաստուկը թողնել հանգստանալու: Նախ մեկ ժամ սենյակային ջերմաստիճանի պայմաններում թողնել, որ մթերքները ներծծվեն, ապա փոխադրել սառնարան ևս մեկ ժամով:

Понравилась статья? Поделиться с друзьями: