Անչափ համող, փափուկ ու եթերային թխվածքաբլիթներ ստանալու հարմար տարբերակ

Եթերային այս թխվածքաբլիթները՝ կաթնաշոռային բաղադրությամբ և հալվեի լցոնով, հեշտ է ստանալն առաջարկվող տարբերակով: Հարկավոր է.

Սկզբի համար աղը, հավկիթն ու շաքարը միավորելով՝ բերում ենք միասեռության: Շարունակելով նշյալ մթերային շարքի հավելումը՝ նախապատրաստում ենք ալրի ու փխրեցուցչի փոշախառնուրդի ավելացմանը, որի շնորհիվ էլ խմոր ենք ստանում:

Խմորի որակը պնդավուն պետք է լինի, ու այն չպետք է ձեռքերին կպնի: Թողնելով ցելաֆոնե թաղանթի մեջ խմորը՝ նախապատրաստում ենք լցոնի համար նախատեսված հալվեն:

Դրա համար հալվեն հորիզոնական կտորտանքների ենք վերածում: Խմորը հավասար բաժանելով՝ առանձին շերտեր ենք ստանում գրտնակի օգնությամբ: Համահավասարեցնում ենք եզերերը:

Հավասարաչափ եզրերով խմորե շերտը փոքրիկ ուղղանկյունիկների ենք բաժանում: Երկայնքով ուղղանկյունիկների մի եզրից դարձյալ հորիզոնական կտրվածքներ ենք անում, բայց ոչ մինչև մյուզ եզրին հասնելը:

Ամեն մի կիսակտրված ուղղանկյունիկի չկտրված հատվածում հալվեի կտոր ենք դնում՝ բրդուճի պես փաթաթելով:

Ձևավոր կտրված եզրերով նախշաձև ձևավորում ենք անում: Շաքարափոշով մատուցումն ընդգծում է համային որակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: