Անչափ հուզիչ երգ՝ նվիրված մեր հերոսացած տղաներին. «Ապրեք, տղերք»

Մերօրյա հերոսացած տղաներն իրենց օրինակով ցույց տվեցին, թե որքան ուժ և կորով կա ժամանակակից հայր մեջ: Անմահության ուղին բռնած տղաների հանդեպ ապրողներն ունեն պարտքի ու պատասխանատվության մեծ զգացում, հզոր ու հաղթանակած հայրենիք կերտելու նվիրական պարտավորություն:

Այս մասին խոսվել ու խոսվում է բազմիցս, գրվում ու երգվում է հաճախ: Հերթական հուզիչ ու տխուր գործն է ներկայացրել Սարգիս Գոքորյանը: Նա նոր երգ է հրապարակել, որը նվիրված է մեր անմահացած հերոսներին:

Ս. Գոքորյանը մասնագիտությամբ լրագրող է և գրող: Շրջապատում մտերիմ տղաների անժամանակ հեռանալը նրան ստեղծագործելու, նոր երգ ստեղծելու առիթ է տվել: Երգում նա խնդրում է ընկած տղաներին, որ մի քիչ էլ ապրեն:

Ծանր է կորստի ցավը: Տխուր է այդ կորստի մասին երգելը: Երգն աղոթքի պես է հնչում: Այն անդառնալին վերադարձնելու տխուր աղերս է: Երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: