Անչափ հուզիչ տեսանյութ. ինչպես է արտասվում Բեյրութի քաղաքապետը՝ տեղի ունեցածը տեսնելով

Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքը ցնցել է ամբողջ աշխարհին, իսկ տեղաբնակները պարզապես ուշքի չեն կարողանում գալ կատարվածից: Մինչ ուսումնասիրվում են դեպքի պատճառներն ու հետևանքները, քաղաքաբնակները փորձում են փլատակների տակից հանել իրենց հարազատներին:

Դեպքի վայր է ժամանել նաև քաղաքապետ Մարուան Աբբուդը: Նա անձամբ է ծանոթացել իրավիճակին, իսկ երբ լրագրողի հարցին պատասխանելով փորձել է ներկայացնել իրավիճակը, պարզապես չի կարողացել լաց չլինել:

Նա արտասվել է հենց ուղիղ եթերում: Նա տեղի ունեցածը համեմատել է Հերոսիմա և Նագասակի կղզիներում տեղի ունեցածի հետ: Բնակիչները ցավով ու զարմանքով պատմում են, թե ինչպես է իրենց աչքի առաջ իրենց հեծանիվը և այլ իրեր երկինք բարձրացել տեղի ունեցածի պատճառով:

Ցավոք սրտի, զոհերի թիվը արդեն հատել է հարյուրի սահմանը, բայց նոր զոհերի մասին դարձյալ կանխատեսումներ կան:

Կից ներկայացնում ենք Բեյրութի քաղաքապետի հարցազրույցից մի հատված, որտեղ երևում է, թե նա ինչպես է լաց լինում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: