Անչափ ցավալի դեպք. անհետ կորած հինգ երեխաների մայրը գտնվել է, բայց…

Արդեն հինգ օր է անցել այն օրից, ինչ ոստիկանական մի հայտարարություն է հանրայնացվել, որի համաձայն անհետ կորած էր համարվում ու փնտրվում էր մի կին: Տիկինը Սյունիքի մարզից էր, նրան որոնում էին Սիսիանի ոստիկանական բաժնի ներկայացուցիչները: Նա իր հոգածության ներքո հինգ անչափահաս բալիկներ ուներ:

Հինգօրյա որոնողական աշխատանքներն այսօր ողբերգական ավարտ են ունեցել. տիկնոջը գտել են, բայց կшխվшծ վիճակում: Կնոջ գտնվելու մասին տեղեկությունը ստացվել է Սիսիանի հրշեջ-փրկարարական, ինչպես նաև ոստիկանական բաժնի աշխատակիցների կողմից:

Տիկինը եղել է այդ վիճակում Դարակերտ համանքի մի կիսաքանդ շինության ներսում: Տիկնոջ մասին հանրայնացված տեղեկություններից իմանում ենք, որ նա ընդամենը երեսունչորս տարեկան էր, իսկ անունն Արմինե էր:

Ցավալի դեպքը գտնվում է ոստիկանական քննության ներքո, այդ առիթով գործ է հարուցվել: Դեռևս պաշտոնական ոչ մի հստակ պատճառ չի նշվում, առաջ բերված պատճառները վարկածային բնույթի են:

Понравилась статья? Поделиться с друзьями: