Անչափ ցավալի լուր. Խաշթառակ համայնքի 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է

Խաշթառակ համայնքի պապի, հորաքրոջ և բալիկների ընտանեկան խնդիրը արդեն մի քանի օր հանրային ուշադրության կենտրոնում է: Բալիկները գտնվում են բժշկական հսկողության ներքո: Առանձնապես ծանր էր համարվում նրանցից մեկի՝ վեցամյա տղայի վիճակը:

Քիչ առաջ Սուրբ Աստվածամայր հիվանդանոցային համալիրի լրատվական բաժնի պատասխանատուն՝ Գևորգ Դերձյանը հանրային հրապարակմամբ հայտարարել է, որ վեցամյա բալիկին, ցավոք սրտի, փրկել չի ստացվել. նա մահացել է:

Երեխան հիվանդանոցում մշտապես գտնվել է անգիտակից վիճակում: Նրա մոտ մի շարք վնասվածքներ են եղել. գլխուղեղային վնասվածքներից մինչև երիկամային ու վերջույթային վնասվածքներ:

Երեխան մշտապես գտնվել է արհեստական շնչառության սարքին միացված վիճակում: Հայտնի է, որ բալիկների պապիկին ու հորաքրոջ մեղադրանք է առաջադրվել, իսկ այս պահին քննական գործընթացը շարունակական փուլում է գտնվում:

Այս պահին չորսամյա բալիկի վիճակն էլ ծանր է բնորոշվում, սակայն օրվա ընթացքում երեխայի մոտ մի փոքրիկ դրական դինամիկա է գրանցվել:

❗️Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով…

Опубликовано Gev Derdzyan Вторник, 25 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: