Անց կենամ ձեր տան բակով, քեզ գովեմ, յար, դիմակով. ժողովրդական ժամանակակից երգ մեր օրերի մասին

Թագավարակային նոր իրողությունը շրջադարձային է ողջ աշխարհի համար, սակայն մարդիկ շարունակում են դիմագրավել առաջացած նոր դժվարություններին՝ ստեղծելով նաև մշակութային արժեքներ:

Այս համատեքստում հատկապես ուշագրավ ու հետաքրքրական է հումորային ենթատեքստով ստեղծագործությունների ի հայտ գալը, որոնք յուրովի ամոքում են մարդկանց սրտերը:

Կորոնավիրուսի ժամանակ, պարզվում է, ստեղծվում են նաև ժողովրդական երգեր: Բերված երգը համացանցում տարածել է Նարեկ Միրզոյան օգտատերը:

Երգի բառերը բավականին ուշագրավ են, ինչ-որ տեղ հումորային ու միանգամայն ժամանակակից: Սիրած աղջկան իր սրտի զգացածն է երգի միջոցով հայտնում երկու ամիս կարանտինային սահմանափակումների մեջ գտնված երիտասարդը, ով դժգոհում է, որ պարետի որոշմամբ նա զրկվել է Մարետին տեսնելու հնարավորությունից:

Անց կենամ ձեր տան բակով, քեզ գովեմ, յար, դիմակով,

Հանեմ ձեռիս ձեռնոցը, մտնեմ Մարետիս ծոցը:

Իրավիճակը մեղմվում է, երբ պարետը թույլ է տալիս որոշակի արգելանքների վերացում, ինչի շնորհիվ էլ սիրահարներն ի վերջո հանդիպում են իրար: Հետաքրքիր երգը կարող եք ունկնդրել կից:

COVID19-ի շնորհիվ կզարգանա մեր երգարվեստը 😂😂😂Երկու ամսից ավել տանն եմ մնացել,Սիրած յարիս պատկերն եմ ես մոռացել։

Опубликовано Narek Mirzoyan Jermuk Понедельник, 25 мая 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: