«Աշխա՜րհ, ուշքի արի, հո ամեն ինչ նավթով ու փողով չի՞… Դուք դրանց ղեկավարին տեսե՞լ եք»

Հովհաննես Դավթյանն անդրադարձել է հայկական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Նա իր ստենդափային ֆորմատով ի մի է բերել իրավիճակի առանցքային կետերը՝ հումարային ու լուրջ դիտարկումներ ներկայացնելով:

Հովհ. Դավթյանը հարցը դիտակում է մեծ պետությունների շահերի համընկնումների համատեքստում: Նա աշխարհին դիմում է կոչով. «Աշխա՜րհ, ուշքի արի, հո ամեն ինչ նավթով ու փողով չի՞… Դուք դրանց ղեկավարին տեսե՞լ եք»:

Վերահաստատելով այն փաստը, որ Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիայի նախագահը՝ Հովհ. Դավթյանը հարց է ուղղում Էրդողանին. «Ի՞նչ ա եղել, ձյաձ: Ի՞նչ ես ընկել աշխարհի ջանին: Ձեր չարությամբ խեղդել եք աշխարհին»:

Դերասանը քննադատում է միջազգային եվրոպական ու ռուսական ղեկավարություններին, կազմակերպությունների չեզոք, պասիվ դիրքորոշումը, Թրամփի պահվածքը: Հաշվի առնելով այդ ամենը՝ դերասանը շատերի նման գալիս է այն եզրակացության, որ միակ ելքը համախմբումն է, մեկ մարդ դառնալն է, իրար օգնելն է:

Հովհ. Դավթյանի պատրաստած ուշագրավ նյութը՝ ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: