Երևանյան քաղաքապետարանին կից գործող առողջապահության վարչության էջում օրը սկսելու բավականին դրական ու տրամադրող տեղեկություն է հրապարակվել: Այս էջում ոգևորիչ ու դրականապես լիցքավորող տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե անցնող շաբաթվա ընթացքում քանի նորածին է լույս աշխարհ եկել:
Ըստ նոր հրապարակված թարմ տեղեկության անցնող շաբաթվա ընթացքում ծնվել է 464 փոքրիկ: Նորածիններիս 252 -ը տղա երեխա են, իսկ 212-ը՝ աղջիկ: Ինչպես նկատելի է, տղաների թիվը գերազանցում է նորածին աղջիկների թվին:
Նշենք, որ նախորդող շաբաթվանից ավել վաղ հրապարակված տվյալների համաձայն դարձյալ տղա նորածինների թիվը գերազանցում էր աղջիկների թվին:
Ինչևէ, այս օրերին բավականին հաճելի է լսել նորածին հայ մանուկների լույս աշխարհ գալու մասին այսպիսի տվյալներ, քանզի նաև կանոնավոր կերպով հայտարարություն է տրվում թագավարակային ախտի պատճառով մահացած քաղաքացիների մասին:
Մաղթենք նորածին փոքրիկներին արևշատություն, առողջ ու անհոգ մանկության պայծառ օրեր: