Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված տեսանյութի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական սոցհարթակում պարզաբանում է ներկայացվել համացանցում լայնորեն տարածված տեսանյութի մասին, որտեղ վիրավորում ստացած անձը դժգոհում է նախարարության աշխատակցից:

Դժգոհելու պատճառն այն է եղել, որ անձն աշխատակցին ասել է, թե իր համար է գնացել և վիրավորում ստացել, իսկ աշխատակիցը պատասխանել է, որ իր համար ով պետք է, արդեն ամեն ինչ արել է:

Նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատակիցը զոհված զինծառայողի մայր է, իսկ տվյալ խոսքը նա խիստ անձնական է ընդունել, ուստի նման պատասխան է տվել:

Նախարարությունից ներողություն են խնդրում իրավիճակի համար, միաժամանակ երկուստեք փոխըմբռնման հորդոր անում: Նախարարությունը երկկողմանի խորհուրդ-հորդորների շարք է հանրայնացրել պարզաբանմանը կից՝ խնդրելով, որ անկախ կարգավիճակից բոլորը միմյանց նկատմամբ հանդուրժող ու հոգատար վերաբերմունք ցուցաբերեն:

Նախարարությունը նաև խնդրում է զերծ մնալ դժգոհությունները համացանցային հրաարակումների կամ տեսանյութերի տեսքով արտահայտել, քանզի դրանք կարող են օգտագործվել երկու կողմերի դեմ միաժամանակ: Ավելի ճիշտ է դժգոհությունը գրավոր ներկայացնել համապատասխան մարմին:

Նախարարության հանրայնացրած պարզաբանման և խնդրանք-խորհուրդների տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: