Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն էլ զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին

Միառժամանակյա խաղաղ կենսակերպից հետո Հայաստանն ու Արցախն ակամա ներքաշվեցին պшտերшզմական գործողությունների մեջ, որի լուծումից է մեծապես կախված երկրի և հայ ժողովրդի առաջիկա տարիների ճակատագիրը:

Այս բարդ ու դժվարին օրերին երկրին ու մեր փառահեղ բանակին իրենց անմնացորդ աջակցությունն են հայտնում շատերը, իսկ ոմանք պարզապես կամավորագրվում են՝ ցանկանալով ֆիզիկապես էլ նպաստել իրադարձությունների հայանպաստ լուծմանը:

Ինչպես մշտապես է եղել, այս դեպքում ևս հայոց տիկնայք իրենց փառահեղ են դրսևորում՝ սատարելով տղամարդկանց: Այս օրերին հիացմունքով ու ապշանքով ականատես եղանք, թե ինչպես են շատ տիկնայք իրենց երեխաներին թողնում իրնեց մայրերի հոգածության ներքո՝ մեկնելով ռազմաճակատ:

Շատերն էլ պարզապես թաքուն, առանց տնեցիներին տեղեկացնելու են բռնում Արցախի ուղին: Կամավորներից է նաև մեր հայտնի ու սիրված չեմպիոնուհիներից մեկը՝ Նազիկ Ավդալյանը, ով նույնպես զինվորագրվել է:

Այս մասին տեղեկություն է հանրայնացրել գյումրեցի Սամվել Վարդանյանը՝ հանրայնացնելով Ն. Ավդալյանի զինվորական համազգեստով լուսանկարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: