Աշոտ Բլեյան․ հուսահատվում են, երբ հույսը տալիս են ուրիշին, էդպես հեշտ է երևի։ Ես էդպիսին չեմ

Աշոտ Բլեյան․ հուսահատվում են, երբ հույսը տալիս են ուրիշին, էդպես հեշտ է երևի։ Ես էդպիսին չեմ։ Անհուսություն փոխանցել պետք չէ, մեր կարգավիճակում նման բան անելու իրավունք չունես։

Ամեն մի կոնկրետ էտապ կյանքի մաս է։ Մեր խնդիրները, որ դրեցինք 90ականների, գիտելիքի հիմքի վրա չէր դրված էդպես էլ շարունակվեց։ Հասունացումը մեր տեղի չունեցավ։ Սա էլ զարմանալի անընդունակություն է։ 94ից սկսած ստեղծվեց հաղթության միֆը։ Էդտեղ անպատասխանատվությունները շատ էին, պաթոսայնությունը ևս։

Ես բարեբախտություն եմ ունեցել հասուն քաղաքական կյանքում, ուրիշ ուղղություն ունենալ, որը «նոր ուղի էր» կոչվում, որը բռնեցի ես։ Ինձ համար ընկալելի էր, որ 91ի հռչակումից անկախության ու կայացումից հետո կռիվը պիտի բացառվի։ Շարունակական հակառակումը հարևանների մեջ պարզ պիտի լիներ ձեռնտու չէր։

Մենք սա անլուրջ ընդունեցինք ու կորցրեցինք իրականության զգացումը։ Ես սա մեծագույն ցավով եմ ասում, բայց գիտեի այս օրվա մասին։ Հիմա ուղղումն ու նոր ուղու ընտրությունն է կարևոր։

Понравилась статья? Поделиться с друзьями: