Աչքերը մարդու փոքր, բայց ամենաառեղծվածային օրգաններն են․․․ հետաքրքիր փաստեր աչքի մասին

Մարդու աչքերը, թերևս, ամենագեղեցիկ օրգաններն են դեմքի վրա։ Այդ անչափ գեղեցիկ ու առեղծվածային օրգանների համար հավաքագրել ենք հետաքրքրական փաստեր, որոնք ցանկանում ենք ներկայացնել ձեզ։

Եվ այսպես, մարդու աչքն ի զորու է ընկալել ընդամենը երեք գույն։ Դրանք են՝ կարմիր, կապույտ, կանաչ։

Աչքի կողմից ընկալվող մյուս գույները դրանք նշված երեք գույների համադրությունն են։ Հետաքրքրական է նաև այն փաստը, որ մարդը երբեք բաց աչքերով չի կարող փռշտալ, դա ուղղակի անհնար է։

Մարդիկ տեսնում են ուղեղով, այլ ոչ թե աչքերով։ Իսկ օրինակ՝ ջայլամի աչքն առավել մեծ է, քան ուղեղը։ Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, մարդու մատնահետքերն ունեն քառասուն բնորոշում, իսկ աչքերը, որքան էլ զարմանալի է, բայց ունեն 256 բնորոշում։

Տասնյակ հազարավոր տարիներ առաջ մարդիկ միայն դարչնագույն աչքեր ունեին։ Այլ գունավորմամբ աչքերը ի հայտ  եկան գենետիկ մուտացիայից հետո։ Մեկ վայրկյանում մարդը կարողանում է աչքը հինգ անգամ թարթել։ Փորձեցի՞ք․․․ Երևի համոզվեցիք․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: