«Ապրել «ֆիլտրերով»` ֆիլտրելով մեր էությունը, բնույթը, մեր մարդ տեսակը… Ա՜յս ինչ տարօրինակ ժամանակներ են…»․ Դիանա Գրիգորյանի ուշագրավ գրառումը

Դիանա Գրիգորյանն լուսանկար է տեղադրել և կից խոսել աշխարհում առկա փոփոխությունների մասին և դժգոհությունհ այտնել անարդարության, ձևական և ցուցադրական այսօրվա կյանքի մասին։

Բոլորն էլ ապրել են այդ կյանքում, որովհետև այդպես է պահանաջում ժամանակակից աշխարհը։ Դիանան նշել է՝ մարդիկ սիրում և գնահատում են, երբ ամեն բան ավարտված ու կորսված է։ Աշխարհը համարում է տարօրինակ և չբացահայտված։

Զարմանք է հայտնում՝ ինչպես է մարդը կարողանում դիմակայել , ապրել, երբ ինքն էլ ավարտված է։ «Փոխվել են կյանքի օրենքերը։

Այս հարթակներն են ինքնաարտահայտման միջոց, հենց դրա համար էլ կորցրել ենք մեզ և այլևս չենք գտնում մեզ մեր տան մեջ, Մեր մեջ, հուզվում ենք այս հարթակներում, գնահատում և ափսոսում ենք այստեղ, հագնվում, ճամփորդում, սիրահարվում, սիրում, գրողը տանի բաժանվում ենք կրկին այստեղ…

Այ քեզ աշխարհ, օրենքներ, Ավարտված կյանք… Այո՛, ապրում ենք դեռ։ Որքան պիտի թաքնված ատենք, սիրենք, լանք, ամուսնանանք, հեռանանք և վերջում ծափահարենք ավարտված կյանքին և շարունակել ապրել «ֆիլտրերով»` ֆիլտրելով մեր էությունը, բնույթը, մարդ տեսակը… Ա՜յս ինչ տարօրինակ ժամանակներ են…»,- գրել է Դիանան։

Понравилась статья? Поделиться с друзьями: