Պարտադրված ուղին, որով այսօր անցնում է հայ ժողովուրդը, անցնում է արժանապատվորեն ու գեղեցիկ: Ուղին ողբերգական է, բազմաթիվ թանկագին կորուստներ ենք ունենում օրվա ընթացքում:
Այս դժվարին ուղին, սակայն, մեր երիտասարդներն անցնում են գիտակցված, ազնիվ, գեղեցիկ, առանց տրվելու հակառակորդի պրովակացիաներին: Նրանք չեն կորցնում իրենց վստահությունն ու լավատեսությունն առաջիկա ավելի լավ գալիքի նկատմամբ:
Այս օրերին բոլոր զինծառայողների շուրթերից կարելի է լսել պայքարի վեհ գաղափարների, ապագա սերունդների ապահովության մասին մտքեր, որոնք բնորոշ է մեր ազգային մտածողությանն ու նկարագրին:
Սահմանային գոտում իրենց բացառիկությամբ ու կազմակերպվածությամբ աչքի են ընկնում մեր հերոս աղջիկները: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը. մեկը եղբայր է կորցրել, մյուսը՝ հայր:
Այս ամենով հանդերձ՝ բոլորի գաղափարը մեկն է՝ հայրենի հողում ազգային գոյության պահպանում:
Մեր աղջիկներն իրենց դիպուկ կրшկnցներով արդեն հասցրել են ապշեցնել և խուճապի մատնել հակառակորդին: Այս մասին իր խոսքում նշել է նաև Արծրուն Հովհաննիսյանը: