Մոտենում է մեկ ամիսը, ինչ ադրբեջանական կողմը սկսել ու շարունակում է մшրտшկան գործողություններ վարել արցախյան սահմանի բոլոր ուղղություններով:
Ոչ միայն հայերը, այլև աշխարհի տեղեկացված առաջատար պետական գործիչները բազմիցս ասել են, որ ադրբեջանական ուժերը համալրված են լրացուցիչ թուրքական ու սիրիական ուժերով:
Այս ամենը հաշվի առնելով՝ այս օրերին արցախյան սահմանի բոլոր ուղղությունենրին գտնվող մեր սահմանապահ խիզախները հերոսներ են: Նրանց բոլորն են հերոս անվանում:
Պատահական չեն այլազգի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հիացական արտահայտությունները մեր սահմանապահների հանդեպ:
Հայ սահմանապահ հերոսներին նույնիսկ սպարտացիների հետ են համեմատել: Հատկանշական է, որ այս նմանօրինակ խիզախության և ուժի հետ միասին՝ հայ զինվորների դեմքին դաջված է նասահման խորն ու բազմանշանակ ժպիտ:
Սահմանից հանրայնացված մեր հերոսների առօրեական դրվագներում երևում է, թե որքան ուժ ու տոկունություն, հաստատակամություն ու վճռականություն կա մեր հերոսների աչքերում:
Այդ խիզախ ժպիտն էլ մեզ այսօր ապրեցնում է: