Ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյանի հերոս Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար քսանհինգ տարեկան։ Հերոսը կյանքից հեռացել է ապրիլի երկուսին՝ Ջրականում՝ Լելե Թեփե բարձունքի դիրքում՝ պայքարելով մինչև վերջին շունչը։

Բագրատն ընտանիքի հետ Մոսկվայում էր ապրում, սակայն 2013-ին թողեց ամեն ինչ և վերադարձավ հայրենիք՝ բանակում ծառայելու։ Նրան 2013-ին բանակ չվերցրեցին՝ գիրության պատճառով։

Նա շատ էր նեղվել ու ասում էր, եթե կրկին չվերցնեն, կամավոր կմեկնի։ Արդյունքում զորակոչվեց 2014-ի հուլիսի տասնութին՝ հերոսաբար անմահանալով հայրենիքի համար երկու տարի անց։

Բագրատն իրապես հայրենասիրության մեծ օրինակ է։ Նա Մոսկվայում սրճարան էր աշխատեցնում, ամեն ինչ ուներ, բայց չերկմտեց ու վերադարձավ հայրենիք՝ ծառայության սրբագույն պարտքը տալու։

Փոքր տարիքից նա բանաստեղծություններ էր գրում՝ հիմնականում հայրենիքի թեմայով։ Նրա երազանքն էր ժողովածու ունենալը։ Ապրիլյանից հետո երազանքը կյանքի կոչվեց և լույս տեսավ «Վերադարձ» բանաստեղծությունների ժողովածուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: