Ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Գևորգ Գևորգյանի ծննդյան օրն է

Ապրիլյան քառօրյայի անմահ հերոսներից է Գևորգը: Նա ծնունդով Լոռու մարզից էր՝ աքորեցի: Նա հայկական բանակում իր զինծառայությունը սկսել էր դեռ 2015 թվականից՝ հունվար ամսից:

Գևորգը բազմանդամ ընտանիքից էր: Նրա ծնողները հինգ աղջիկ ու երկու տղա են մեծացրել, որոնցից մեկին՝ Գևորգին, նվիրել են հայրենիքին:

Գևորգը զինծառայության ընթացքում գնդшցրnրդ է եղել, աչքի է ընկել հրաշալի մարտական կարողություններով: Որպես պատրաստակամ ու պարտաճանաչ զինծառայող նա հրաշալի կերպով կարողանում էր լուծել իր առջև դրված մարտական առաջադրանքները:

Ապրիլյան քառօրյայի օրերին նա ևս հրաշալիորեն փայլել է իր կարողություններով, սակայն ապրիլի տասնիննին նա ընկել է հերոսաբար, այն էլ դիպուկահարի արձակած կրակից:

Այսօր Գևորգը կբոլորեր իր կյանքի քսանչորս տարին, սակայն նա իր կյանքը նվիրեց հայրենի սահմանների անառիկության պահպանման գործին՝ անմահանալով հավերժ:

Գևորգի գործն այսօր արցախյան սահմանի ողջ երկայնքով շարունակում են իրականացնել հազարավոր հայ մարտիկներ՝ հայրենի սահմանների անառիկությունը վեր դասելով ամեն տեսակի գաղափարից:

Понравилась статья? Поделиться с друзьями: