Հերոսացած Սասուն Մկրտչյանն այսօր կդառնար երեսունմեկ տարեկան, եթե ապրիլյան չարաբաստիկ գործողությունների պատճառով չզոհվեր: Սասունցիների երևանյան ընտանիքում ծնված քաջարի հայրոդին դպրոցական ուսումնառությունից հետո ընտրել էր ռազմական կրթության ուղին:
Դառնալով հմուտ հետախույզ ու գնդացրորդ՝ Սասունը փայլում էր իր գործով և խիզախ բնավորությամբ: Նա ընտանիքի միակ որդին էր, դեռ տասնամյա տղա էր, որ սկսել էր զբաղվել սպորտով:
Ավելի հասուն տարիքում նա արդեն ֆեդերացիայի անդամ էր ու սպորտային մեկնաբան: Քառօրյայի օրերին զինծառայողը Արցախից վերադարձել էր, սակայն, իմանալով անսպասելի գործողությունների մասին, նա դարձյալ գնում է այնտեղ:
Հենց այստեղ էլ նա ծանր վիրավորում է ստանում: Նրա կյանքը փրկել հնարավոր չի լինում: Հետմահու բազմաթիվ պարգևներ ստացած քաջ ու խիզախ մարտիկն ամփոփված է Եռաբլուրի բարձունքում:
Նրա պատվին դպրոց է անվանակոչվել, ինչպես նաև հուշակոթող կանգնեցվել: Սասունն այդպես էլ չհասցրեց ամուսնանալ ու բալիկներ ունենալ: