«Առաջին արձակուրդն ու առաջին ծովը.» Հենրիխ Մխիթարյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Ֆուտբոլային խաղերի մեկնարկից հետո Հ. Մխիթարյանն ակտիվ սպորտային վիճակում է և մասնակցում է խաղերին: Իր սպորտային մարզումներից ու ֆուտբոլային հանդիպաումներից ֆուտբոլիստը հաճախ պատմում է իր սոցցանցային հարթակում:

Սոցցանցային հարթակը հիմնականում ֆուբոլային իր հաջողություններով կիսվելու համար օգտագործող ֆուտբոլիստը բացառիկ հրապարակում է արել, որը ոչ թե մասնագիտական, այլ առավել անձնական բնույթի է:

Նա հանրայնացրել է իր և որդու ամառային հանգստից մի դրվագ, որտեղ հայր ու որդի ծովում են: Ֆուբոլիստը լուսանկարին կից մեկնաբանության մեջ նշել է, որ դա իր որդու՝ փոքրիկ Համլետի առաջին ծովն է ու առաջին ամառային արձակուրդային հանգիստը:

Նշենք, որ փոքրիկ Համլետն արդեն բոլորել է իր ծննդյան հինգամյսակը: Հայրը դեռևս խուսափում է որդու դեմքը ցուցադրել սոցցանցերում:

Չնայած ֆուտբոլիստը որդու դեմքը անիմացիոն ժպիտով՝ սմայլիկով ծածկել է, բայց լուսանկարը մեծ սիրով ու խանդավառությամբ է ընդունվել նրա երկրպագուների և ֆուտբոլասերների կողմից:

Понравилась статья? Поделиться с друзьями: