Առաջին կադրերը Սևակ Ամրոյանի հարսանիքից. ո՞վ է գեղեցկուհի հարսնացուն․ տեսանյութ

Սևակ Ամրոյանի հարսանեկան արարողությունը շատերի համար խիստ անսպասելի, բայց գեղեցիկ կազմակերպված մի միջոցառում էր, որը լի էր մշակութային հագեցած պահերով։

Սևակի հարսնացուն էլիտար շենքի բնակիչ է։ Մինչ հարսին տնից դուրս հանելը շենքի բակում ազգագրական գեղեցիկ պարային համար է բեմադրվել, որի ընթացքում պարել են ազգային տարազով հագնված պարողներ։

Սևակի հարսանցուին գովերգել են հայկական հայտնի հարսի երգերի միջոցով։ Երգիչը հավատարիմ է մնացել իր ազգային ոճին ու ոգուն՝ փորձելով հարսանեկան արարողությունը ևս թեմատիկ առումով համաձայնեցնել ազգային ընդունված սովորույթների հետ։

Դեռևս շատ տեղեկություններ չկան Սևակի հարսնացուի մասին, նրա մասնագիտության և այլնի մասին, սակայն այն, որ հարսանցուն գեղեցկուհի է, ակնհայտ փաստ է։ Նշենք, որ Սևակը Սոնա Ռուբենյանի հարսանիքին ներկայացել էր հարսնացուի հետ, սակայն նրա հետ հարսանիքից կադրեր հրապարակել խուսափեց։Սևակի հարսանիքի ուշագրավ կադրերից մի քանիսը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: