Առաջին ձյունը․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Աշունն իրեն այսօր զգացնել տվեց։ Հանրապետության մի շարք հատվածներում անձրև է տեղացել և ամպրոպ գրանցվել։ Մարդիկ կամաց — կամաց դուրս են  բերում իրենց տաք հագուստները։

Եվ առանց եղանակային կանխատեսումներն աչքի անցկացնելու, ոչ ոք տանից դուրս չի գալիս։ Անձրևային խոնավ ու թաց եղանակները հուշում են մոտալուտ ձմռան մասին։

Իհարկե, տարվա յուրաքանչյուր եղանակ իր գեղեցկութունն ու վայելքներն ունի, սակայն ամռան տաք օրերին շատերը կկարոտեն։ Այսօր Գագիկ Սուրենյանը մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ինքը դողում է ցրտից, քամու ու ձյան տակ։ Այո՛, դուք ճիշտ կարդացիք՝ ձյան։

Այսօր սեպտեմբերի քսանչորսն է և Հանրապետությունում տեղացել է առաջին ձյունը։ Եղանակը կտրուկ ցրտել է Արագածում։ Բազմաթիվ քաղաքացիներ հետևում են Օդերեևութաբանության կենտրոնի պետ՝ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան օգտահաշվին, որպեսզի առաջինը տեղեկանան սպասվող եղանակի մասին։

Մի շարք օգտատերեր մեկնաբանել են վերոնշյալ տեսանյութը և հումորային գրառումներ կատարել․ «Ինչ հավեսին ես մրսում», «Արևը հետ բեր», «Ինչ հավեսա» և այսօրինակ մի շարք մեկնաբանություններ։ Տեսանյութը դիտեք ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: