Առաջնագծի հերոսներից «կրեկեր ուտող զինվորի» և նրա մոր ուշագրավ խոսքերը

Օրեր առաջ համացանցում հանրայնացված կարճ, բայց շատ խոսուն տեսանյութը մեծ սիրով ու խանդավառությամբ էր ընդունվել մեր միջավայրում:

Տեսանյութում զինվորներից մեկը դիրքերում հակառակորդի կրակահերթի տակ պատմում էր, որ հրադադար է, վախենալու բան չկա, ապա ավելացնում, որ իրեն ուրախացնում են կրեկերները:

Տեսանյութը հայ զինվորի անկոտրուն ոգու հրաշալի դրսևորում էր: Օրեր անց պարզ դարձավ, որ տղան վիրավորում է ստացել: Տղային այցելած Առաջին լրատվամիջոցի ներկայացուցիչը ծանոթացել է ոչ միայն նորօրյա հերոսի, այլ նաև նրա մայրիկի հետ:

Գեորգին ազնվորեն պատմել է, որ ինքն էլ անձամբ չէր հավատում, որ ինքն ու իր հասակակիցները կկարողանան այսպիսի հերոսական պայքար մղել: Նա նշում է, որ այս պահին դիրքերում եղաղ մյուս բոլոր տղաներն իրար հարազատ են:

Գեորգիի մայրն էլ նշել է, որ իր մյուս տղան այս պահին ևս դիրքերում է: Նա հորդորում է չտրվել անհեթեթ խոսակցություններին և հաստատակամ լինել հողերը պահելու հարցում՝ շնորհակալություն հայտնելով իշխող ղեկավարությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: