Առաջնագծում ասմունքում է հայ զինվորը. տեսանյութ

Լինելով բարձր մշակույթի կրողներ, խելացի ժողովրդի ներկայացուցիչներ՝ մեր զինվորներն առաջնագծում պшտերզшմական մռայլ տրամադրությունները փորձում են հաղթահարել հենց այդ նույն մշակույթի միջոցով:

Բազմաթիվ են դեպքերը, երբ մեր զինվորները փորձում են երգերի կամ էլ բանաստեղծությունների միջոցով միմյանց ոգևորել ու գոտեպնդել՝ հաղորդելով լավ տրամադրություն, հաղթական տրամադրվածություն:

Հերթական տեսանյութն է հանրայանցվել առաջնագծից, որտեղ մեր զինվորներից, հայրենիքի պաշտպաններից մեկն ասմունքում է Գևորգ Էմինի գեղեցիկ ու բազմախորհուրդ ստեղծագործություններից մեկը՝ «Զգույշ խոսիր Հայաստանում»:

Հատկանշական է, որ այս ստեղծագործությունը հայոց անցած պատմության յուրօրինակ խտացումն է: Այն ներկայացնում է մեր լեռների ու սարերի ունեցած հիշողությունը, չարի ու բարու մասին ունեցած ընկալումները՝ ըստ այդմ էլ արձագանքելով դրանց:

Գևորգ Էմինի այս ստեղծագործության որոշ տողեր ասացվածքային իմաստ են ձեռք բերել և դարձել թևավոր խոսքեր: Ստեղծագործությունը յուրովի է վերարժևորվում և վերագնահատվում հատկապես այս օրերին, այս պայմաններում՝ հնչելով առաջնագծում մարտնչող հայ զինվորի շուրթերից:

Понравилась статья? Поделиться с друзьями: