Առաջնագծում վիրավորված արցախցու բաց նամակը Գերագույն գլխավոր հրամանատար Ն. Փաշինյանին ու հայ ժողովրդին

Ազատ Ադամյանն Արցախից է, ով, բեկորային վիրավորում ստանալով, այժմ բուժում է ստանում ու միառժամանակ ի վիճակի չէ միանալ իր առաջնագծի ընկերներին: Լսելով վարչապետի վերջին խոսքը՝ նա որոշել է բաց նամակով դիմել նրան:

Ազատը, կրկնելով վարչապետի խոսքը ցավոտ փոխջիջումների մասին, նշում է, որ ինքը և շատ այլ խիզախ քաղաքացիներ պատրաստ չեն փոխզիջումների, քանի որ նրանք իրենց հերոսացած ու անմահացած ընկերներին խոստացել են, որ ամեն ինչ լավ է լինելու:

Ազատ Գրիգորևիչը մեծ ցավով է նշում, որ ժողովրդի հիմնական մասը պառակտվել է երկու մասի: Մարդիկ շարունակում են հայաստանի և արցախցի բաժանումներ անել՝ առանց հաշվի առնելու, որ բոլորս էլ հայ ենք: Անդրադառնալով արցախցիներին օգնած ու նրանցից բողոքող մեր հայրենակիցներին՝ Ազատը հորդորում է կամ չօգնել, կամ էլ հետո երեսով չտալ:

Ազատի համար գերադասելի է պшտերшզմել թուրքերի հետ, քան տեսնել, թե ինչպես են հայերը միմյանց հետ պայքարում, իրար հողի հանձնում, մինչդեռ ադրբեջանական կողմում կան շատ ազգային փոքրամասնություններ, որոնք ադրբեջանցի չեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: