Առողջապահության նախարարը քիչ առաջ նոր ու շատ կարևոր հայտարարություն է տարածել, որի մասին պետք է իմանան բոլորը

Նախարար Ա. Թորոսյանը նոր, շատ կարևոր տեղեկատվություն է տարածել, որի մասին խիստ կարևոր է, որ տեղեկանան բոլորը: Նա հայտարարել է, որ մի քանի օրից մեր այն քաղաքացիները, ովքեր չեն դժգոհում առողջական վիճակից, սակայն նրանց մոտ թեստավորմամբ հայտնաբերվել ու հաստատվել է վիրուսը, չեն հոսպիտալացվի:

Այսօրինակ քաղաքացիներն իրենց մեկուսացման ու վիրուսային հաղթահարման շրջանը կանցկացնեն յուրաքանչյուրն իր տանը: Նախարարն իրազեկել է նաև, որ տուն կվերադառնան վիրուսով վարակված այն քաղաքացիները, ովքեր հիմա հյուրանոցային պայմաններում են գտնվում, նույնիսկ եթե դարձյալ ամբողջապես հաղթահարված չէ վիրուսը:

Տուն ուղարկելիս գլխավոր պայմանը լինելու են թեթև ախտանշանները: Նախարարը կայացրած նոր որոշումը պայմանավորում է ռեսուրսների ավելի արդյունավետ ու օպտիմալ օգտագործման նկատառումներով:

Նախարարի հայտարարության մեջ տեղեկատվություն է տրվում նաև այն մասին, որ կգործի հեռախոսային հատուկ ցանցային բազա, որը անհրաժեշտ խորհրդատվություն ու տեղեկատվություն կտրամադրի բժիշկների ու քաղաքացիների համար:

Նախարարի ծավալուն գրառումն ամբողջությամբ բերված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: