«Ասեցի՝ կներեք տիկին Աննա ջան, ասեք խնդրեմ, նայում եմ Վարչապետի աչքերին․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Ժողովուրդ ջան, հրավեր էի ստացել մասնակցելու առաջիկա ընտրությունների հետ կապված ՔՊ-ի դրամահավաքի միջոցառմանը։ Այսօր բավականին անմիջական զրույց ունեցա Նիկոլ Փաշինյանի հետ, ինչի արդյունքում բավականին դրական լիցքեր ստացա, ապագայի նկատմամբ ավելի լավատեսությամբ լիցքավորվեցի։

Կցանկանամ ասել, որ Հայաստանի և Հայ Ժողովրդի բարեկեցիկ և հզոր Ապագան միայն Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ուսերին թողնելով դա գրեթե անհնար կլինի, ուստի յուրաքանչյուրս պետք է մեզ համարենք այդ գաղափարի հետևորդ և առաջնորդվենք հանուն հզոր Ապագայի կերտման գործին, չլինենք անտարբեր մեր ապագայի նկատմամբ, լինենք միասնական և վճռական։

Ժողովուրդ ջան, տիկին Աննային առաջին անգամ էի տեսնում, բայց երբ իր ներկայությամբ նայեցի Վարչապետի աչքերին և նկատեցի, որ այդ մարդը մեզանից բեթար, ոչ գիշեր ունի ոչ ցերեկ, ապա անմիջապես հարցրեցի տիկին Աննային։

Ասեցի՝ կներեք տիկին Աննա ջան, ասեք խնդրեմ, նայում եմ Վարչապետի աչքերին՝ տպավորություն է, որ նա էլ ինձ նման գիշերները չի քնում ու «կիսահումորով ավելացրի» եթե նա չի քնում, գոնե ասեք ես մի քիչ քնեմ։ Տիկին Աննան ինձ պատասխանեց, որ այո նա ևս 3 տարի է գրեթե չի քնում, այնպես-որ բոլորդ կարող եք հանգիստ քնել»

Понравилась статья? Поделиться с друзьями: