Հայկական արտադրության հագուստների մասին առավել հաճախ են սկսել խոսել՝ գովաբանելով որակային և ոճային բարձր հատկանիշները: Տարբեր հայտնի դեմքեր իրենց և իրենց բալիկների միջոցով փորձում են հանրահռչակել հայկական արտադրության ապրանքները՝ նպաստելով տեղական արտադրանքի զարգացմանը:
Ա. Հակոբյանի սոցցանցային վերջին հրապարակումն էլ էր հենց այդ նպատակով: Նա հանրայնացրել է փոքրիկ դստրիկի լուսանկարները՝ հայտնելով, որ Արփիի հագին տեղական, հայկական արտադրության հագուստներ են:
Առավոտյան դստրիկին մանկապարտեզ ճանապարհելուց առաջ նա լուսանկարել է նրան, ու նկարները տեղադրել համացանցում՝ նշելով, որ Արփին մանկապարտեզ է գնում հայկական արտադրության հագուստներով, ինչը իսկապես հիանալի է:
Ա. Հակոբյանն իր օրինակով հորդորում է բոլորին օգտվել հայկական արտադրության հագուստներից, քանի որ դրանք պակաս գեղեցիկ ու ճաշակով չեն:
Նշենք, որ Սիլվա Հակոբյանը ևս այսօրինակ հրապարակում էր արել նախօրեին՝ դարձյալ հանրայնացնելով դստրիկի լուսանկարը, որտեղ նա հայկական արտադրության զգեստով է:
Ա. Հակոբյանի նշված հրապարակումը ներկայացնում ենք կից:
Արփիի հագուստի մեծ մասը հայկական արտադրության է։ Այսօր էլ պարտեզ գնաց հայկական արտադրության տաբատով եւ շապիկով։ Ասեք, որ հիանալի է։))))#ԱրտադրածէՀայաստանում#MadeinArmenia#Կրենքհայկականը
Опубликовано Anna Hakobyan Понедельник, 3 августа 2020 г.