Աստղաբան Ա. Հակոբյանը խոսել է առաջիկա արևի խավարմամբ պայմանավորված սպասվելիք իրադարձությունների մասին: Նա նախազգուշացնում է ընտանեկան հարցերի, բնակարանների, արտերիր գնալու հարցերի հետ կապված վճռական որոշումներ կայացնելուց զերծ մնալ, քանի որ դա բարենպաստ հանգուցալուծում չի ունենա:
Նա խորհուրդ է տալիս մնալ չեզոք դիրքում, եթե հարցը հրատապ չէ: Աստղաբանը նշում է, որ ամեն դեպքում արևի խավարումն ավելի բարվոք ժամանակաշրջան է հրատապ հարցերի լուծման համար, քան լուսնի խավարումը:
Լուսնի խավարումը, որն ըստ աստղաբանի հունիսի հինգից մինչև հունիսի քսանմեկն է տևելու, ավելի վտանգավոր է կարևոր որոշումներն իրագործելու համար:
Աստղաբանը նաև նախազգուշացնում է, որ խավարումների ժամանակ մարդուն կրկնակի հետ է վերադառնում այն, ինչ ինքը արել է մինչ այդ: Վտանգավոր է հատկապես վատ արարքների դեպքում, քանզի ըստ աստղաբանի ցավոտ է լինելու նեգատիվի վերադարձն ու հատուցումը, ուստի խորհուրդ է տալիս զերծ մնալ վատ մտքերից:
Աստղաբանի բոլոր խորհուրդներին կարող եք ծանոթանալ կից: