Աստղաբան Լյուսյա Հակոբյանը խոսել է սիրո, դավաճանության և այլ ուշագրավ հարցերի մասին՝ տալով հետաքրքիր խորհուրդներ

Լ. Հակոբյանը նախազգուշացնում է, որ աշնան առաջիկա ամիսները վտանգներով լի են լինելու այլոց հետ իրենց անարդարացիորեն, սրիկայորեն են պահած անձանց համար:

Նա նշում է, որ այլոց հանդեպ արածը աշնանը հետ է վերադառնալու հիվանդությունների կամ վթարների տեսքով՝ բերելով իրեն ներկայացրած պատմություններից օրինակներ:

Աստղաբանը, խոսելով սիրային ու դավաճանական հարցերի մասին, նշում է, որ մարմնական սերն ու դավաճանությունն իրարից անպակաս են, ուստի խորհուրդ է տալիս մաքուր պահել մտքերն ու կենցաղը:

Լ. Հակոբյանը խոսել է նաև Երևանի ու Գյումրու քաղաքային տեսարանների տարբերությունների մասին՝ ափսոսանք հայտնելով այն փաստի առիթով, որ Երևանի հին ու հետաքրքիր շենքերը քանդել ու փոխարինել են անճաշակ շենքերով:

Մասնավորեցնելով խոսքը՝ Լ. Հակոբյանը նշում է Հյուսիսային պողոտայի շենքերը: Ժամանակին, ապրելով մոտակայքում, նա տեսել է, թե ինչպես են տեղի բնակիչներին խաբելով կամ ստիպելով հանել տներից՝ հին կառույցները նորերով փոխարինելով:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: