Աստղիկ Սաֆարյան. «Ինչու». Դիտեք հայ շոու բիզնեսի ամենայուրահատուկ և ոճային երգչուհու տեսահոլովակը

Աստղիկ Սաֆարյանը՝ հայ շոու բիզնեսի  յուրահատուկ  արտաքինով և ձայնային տվյալներով երգչուհին,  որոշել է իր երկրպագուներին երջանկացնել մի գեղեցիկ երգով և երգի տեսահոլովակով:

Տեսահոլովակի  մեջ կան գեղեցիկ գույներ, հետաքրքիր  տեսարաններ , իսկ  երգչուհին ինչպես միշտ  փայլում է իր  գեղեցկությամբ ու տարբերվող ոճով: Այն աչքի  է  ընկնում շատ ռիթմիկ երաժշտությամբ :  Տեսահոլովակում  խոսվում է  անցյալում եղած սիրո մասին, որտեղ  հին սերը  հետ է  վերադարձել: Կարծես մոռացած այդ սիրո   մասին , երգչուհին հարցնում է.  ՛՛Ինչու՞  ես եկել՛՛:

Տեսահոլովակը նկարահանելիս  սերգչուհին համագործակցել  է ռեժիսոր  Վարուժան Գալստյանի հետ,  երգի  երաժտությունը պատկանում  է հենց երգչուհուն , իսկ բառերի հեղինակը Լաուրա  Հովհաննիսյանն է:  Երգչուհու  դիմահարդարումը ապահովել է   Լիդիա  Ավետիսյանը, իսկ   հագուստի ընտրությունն ու ոճավորուման հեղինակը հենց ինքը՝  Աստղիկն է:

Երգչուհին իր տեսահոլովակը  ներբեռնել  է իր  յութուբյան էջում   և  հաճելի դիտում մաղթել  բոլորին:

Понравилась статья? Поделиться с друзьями: