«Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»․ կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանը․ մանրամասներ դուդուկահարի մասին

Այսօր՝ հուլիսի վեցին, կյանքից հեռացել է հայ ազգի լեգենդ, աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը։ Այս մասին հայտնել է դուդուկահարի թոռը՝ կրտսեր Ջիվան Գասպարյանը։

Նա համացանցային իր հարթակում խորը վշտով և մեծ ցավով տեղեկացրել է հանրությանը և ընտանիքի բոլոր ընկերներին, որ կյանքից հեռացել է իր պապիկը։

«Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,- գրել է Ջիվան Գասպարյան կրտսերը։ Հայ լեգենդ, դուդուհար Ջիվան Գասպարյանը կյանքից հեռացել 93 տարեկան հասակում։

Դժվարին կյանք է բաժին հասել դուդուկահարին։ Ծնունդով Կոտայքի մարզից էր։ Վաղ տարիքում կորցրել է մորը, կսկ հայրը պատերազմի զոհ է եղել։

Տղան մեծացել է որբանոցում՝ ճաշակելով կյանքն իր ողջ դառնությամբ։ Երաժշտական գործիքը՝ դուդուկը, որը հետագայում դարձավ նրա այցեքարտը, սկսել է նվագել վեց տարեկանից։ Մոսկվայում ունեցած համերգներից մեկի ժամանակ Ստալինից ստանում է նվեր՝ Պոբեդա ժամացույց։

Բազմաթիվ մրցանակների արժանացած տաղանդավոր դուդուկահարի կախարդական հնչյունները օգտագործվել են բազմաթիվ ֆիլմերում և գերել բազմաթիվ մարդկանց։ Լեգենդար դուդոկահարի մահը վշտացրել է յուրաքանչյուր հայի։ Հիշատակդ անմար․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: