Ավարտվեցին «Դեպի ճամբար 2»-ի նկարահանումները. ի՞նչ ուշագրավ լուսանկարներ են հրապարակում դերասանները

Գրեթե մեկ ամիս առաջ մեկնարկել էին «Դեպի ճամբար» հայտնի հեռուստանախագծի երկրորդ  եթերաշրջան   նկարահանման գործընթացները:

Նկարահանումների մեջ ընդգրկված դերասանական, ստեղծագործական կազմը ստիպված էր այս ընթացքում բացակայել տնից, քաղաքից, քանի որ նկարահանումները Լոռվա չքնաղ բնության գրկում էին անցկացվում

Նախագծում ընդգրկված շատ դերասաններ իրենց սոցցանցային էջերում լուսանկարներ էին հանրայնացնում՝ այդկերպ պատմելով իրենց առօրյայի ու միմյանց հետ ունեցած ջերմ փոխհարաբերությունների մասին:

Ակտիվ լուսանկարներ և ուշագրավ կադրեր հրապարակողներից էին Սաթենիկ Հազարյանը, Հասմիկ Ասլանյանը, Գուրգեն Սարգսյանը, ով մեծ մասամբ կադրերում տարեց կնոջ կերպարում էր հանդես գալիս, Հռիփսիմե Ելինյանը և շատ ուրիշներ:

Հանրայնացված կադրերից հասկանալի է դառնում, որ նկարահանումներն ու առօրյան բավականին բուռն ու հագեցած է անցնում:

Երեկոներն ուղեկցվում են ուրախ խնջույքներով: Երեխաների ու դեռահասների ներկայությունն առանձնահատուկ ակտիվություն էր հաղորդում միջավայրին ու մարդկանց:

Հրապարակումների արձագանքներից հասկանալի է դառնում, որ հեռուստադիտողը մեծ անհամբերությամբ սպասում է նախագծի եթեր հեռարձակվելուն:

Понравилась статья? Поделиться с друзьями: