Ավարտվեց «Հարս չկա»-ի նկարահանումները. Բեն Ավետիսյանը հանգուցալուծումը հուշող լուսանկար է հրապարակել

Բեն Ավետիսյանն ընդգրկված է նոր հեռուստասերիալի նկարահանումների մեջ ու նոր, հուշող լուսանկար է հրապարակել իր էջում՝ հայտարարելով, որ ավարտվեցին «Հարս չկա» հեռուստասերիալի նկարահանումները:

Շատ մարդիկ իրենց ափսոսանքն են հայտնել այդ առիթով, քանի որ արդեն հասցրել էին սիրել այն, ու ամեն օր սպասել նոր սերիալի: Սերիալը հեռուստաէկրանին է արդեն գրեթե երկու ամիս:

Բնականաբար, այն հասցրել էր մեծ թվով երկրպագուներ ձեռք բերել, իսկ կենտրոնում Գոռ Հակոբյանն էր, Բեն Ավետիսյանն ու Անի Խաչիկյանը:

Յուրաքանչյուր սերիայում այս երեք հերոսների միջանձնային հարաբերությունների զարգացումով որոշակի ինտրիգային իրադարձություններ են ծավալվում:

Բետտի ընտրությունը, ըստ ամենայնի, կանգ է առել Արեգի՝ այսինքն բենի վրա, քանզի հեռուստասերիալի նկարահանումների ավարտն ազդարարող գրառման մեջ Բենը հրապարակել է իր և Անիի համատեղ լուսանկարը:

Հենց այս լուսանկարն է հեռուստադիտողներից շատերին նման ենթադրությունների առիթ է տվել: Ինչևէ, կարելի է հետևել սերիալային զարգացմանը՝ համոզվելու համար ենթադրությունների ճշմարտացիության մեջ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: