Ավարտվում է «Սարի աղջիկ» հեռուստասերիալը․«Պետք է արդարացնենք հեռուստադիտողների սպասումները»․ Դիանա Գրիգորյանը մանրամասներ է հայտնում

Հեռուստադիտողների կողմից այդքան սիրված «Սարի աղջիկ» սերիալը մոտենում է ավարտին։ Դիանա Գրիգորյանը պատմել է, որ սերիալի նպատակներից էր Հայաստանի տեսարժան վայրերի ցուցադրումը, որի պատճառով էլ նկարահանումները հիմնականում իրականացվել են բացօթյա։

Դիանան խոստանում է, որ հեռուստադիտողի հույսերը արդարացնելու են։ Զարմանում է, որ նախընտրում են արտերկրում նկարահանումներ անցկացնել՝ թողնելով Հայաստանի չնաշխարհիկ բնությունը։

Պրոդյուսերը նշել է, որ կազմակերպում են հեռուստադիտողի ժամանցը և այն իրենց մոտ ստացվում է։Նրա նախագծերը երկարատև են լինում, սակայն վերջին տարիներին նախագիծն ավարտում է մեկ տարում։ Դիանան ընդգծեց, որ «Սարի աղջիկ» հեռուստասերիալի ավարտի պատճառը վարկանիշը չէ: Նա նաև նշել է, որ նոր նախագծի շուրջ է մտածում, բայց փակածգեր չի բացել։

Միայն ընդգծել է, որ այլ հարթության վրա կլինի։ Հարցին՝ ինչո՞ւ գեղարվեստական ֆիլմ չի նկարահանում, պրոդյուսերը պատասխանել է, որ դա իր համար շատ կարևոր է և դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ։

«Հնարավորություններիս սահմաններում պիտի փորձեմ սրտիս նմուշները, համեմունքները ներդնել դրա մեջ: Գուցե այս տարի ստացվի նկարահանել այն սցենարով, որը գրել եմ գեղարվեստական ֆիլմի համար»,- եզրափակեց խոսքը Դիանան։

Понравилась статья? Поделиться с друзьями: