Ավո Ադամյան-Տղերքը չկան. պրեմիերա

Ավո Ադամյանը նոր հոլովակ է ներկայացրել։ Կոչվում է երգը՝ «տղերքը չկան»։ Եկեղեցու բակն է, դրված է դաշնամուր, իսկ Ավոն նվագում է։ Հերոսուհին Ռոզին է Ավետիսյան։ Ռոզին աղոթող կնոջ կերպարի մեջ է՝ սև քողով։ Մյուս կադրերում Ավոն զինվորական համազգեստով է։ Սյուժետ կոնկրետ չկա, հիմնականում էմոցիաների վրա է կառուցված։

Ռեժիսորն է Հովհաննես Ղազարյանը, օպերատորն է Վահե Ադամյանը։ Խոսքն ու երաժշտությունը գրել է Ավո Ադամյանը ու Վարդան Գալստյանը։ «Ֆրիդոմ» կոմպանիայի հետ է հիմնականում իր հոլովակները ներկայացնում Ավոն, ում առաջին երգը չէ հայրենիքի մասին։ Նրան միշտ հուզում է թեման և չէր կարող չանդրադառնալ ու որևէ կատարում չանել։

Այս օրերին արտիսները հիշում են ու հարգում են հերոսներին իրենց կատարումների, հոլովակներ միջոցով։

Ցավոք, դրանք հիմնականում տխուր ու հուսահատ են ստացվում, որովհետև իրադարձություններն էդպիսի ընթացք ունեցան ու մեր բոլորի սրտերը կեղեքվեցին ցավի հորձանուտներում։

Понравилась статья? Поделиться с друзьями: