Բնությունը հրաշալի է, այն մշտապես շարժման մեջ է և այն անվերջ կարելի է ուսումնասիրել և բացահայտել։ Այս նյութում ներկայացնելու ենք բնության հերթական հրաշքի մասին։
Այն Ավստրալիայում աճող ծառ է, որը յուրահատուկ և ուշագրավ տեսք ունի։ Անվանումը նույնպես ուշագրավ և հետաքրքրական է․ ասես գերազանցում է տեսակին՝ Շշի ծառ։ Ավստրալիայի արևելյան շրջանում հաստատված բնակիչներն ուղղակի խենթանում են այս ծառի համար։
Այստեղ կա մի շրջան, որ համարվում է երաշտի ժամանակահատված և հենց այդ ժամանակ է, որ այս ուշագրավ և յուրահատուկ գեղեցկություն ունեցող ծառի տերևները կենդանիների համար կերակուր է դառնում։
Ծառի բունը խմելու ջրի աղբյուր է և բացի դա՝ այս ծառի բնի վերին հատվածներում խոռոչեր կան, որտեղ հավաքվում է քաղցր հյութ․ այն իրական, բնական նեկտար է։
Շշի ծառն ամբողջությամբ օգտակար է․ խմելու ջուրը, նեկտարը, տերևները, իսկ սերմերը բովում են և ուտում։ Արմատները նույնպես ուտում են․ դրանք չափազանց հյութալի են։