Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթին

Ինչպես հայտնի է, Ավստրիայի մայրաքաղաքում, որը ստատեգիական կենտրոն է Եվրոպայի համար, տեղի է ունեցել шհшբեկչություն: Այս առիթով Ավստրիայի ղեկավարությունն ու բնակչությունը ստանում են ցավակցական ու սատարող ուղերձներ:

Հայկական կողմից ևս նման ուղերձ է հղվել: Վարչապետ  Ն. Փաշինյանն իր թվիթերյան հարթակում ցավակցական խոսքեր է հղել ավստրիական բնակչությանը և ղեկավարությանը՝ նշելով, որ հայ ժողովրդի աղոթքները նրանց հետ են:

Հիշեցնելով, որ հայ ժողովուրդն Արցախում մեկ ամսից ավելի է, ինչ պայքար է մղում ադրբեջանա-թուրքական шհшբեկիչների հետ՝ Ն. Փաշինյանը գրել է, որ կիսում է Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն է մաղթում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին:

Այս հրապարակմանն արձագանքել է անձամբ Ավստրիայի կանցլերը՝ Սեբաստիան Կուրցը: Նա խորին շնորհակալություն է հայտնել բարի խոսքերի և աջակցության համար: Նա նշել է, որ այդ խոսքերն իրենց համար մեծ նշանակություն ունեն այս դժվարին ժամանակներում:

«Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»,- գրել է Ս. Կուրցը:

Понравилась статья? Поделиться с друзьями: