«Արա՛, դա նույնն ա, որ գան տան մեջ մեկի կնգան նեղացնեն, ասես՝  ոչինչ, համբերատար սպասի, դիմել ենք․․․ Ձեր մարդ ասողի․․․»․ Գևորգ Պետրոսյան

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վերջերս դուրս եկավ կուսակցությունից։ Նա նաև հայտարարել էր «Հայաստան» դաշինքին միանալու և համագործակցելու պատրաստակամություն։ Պետրոսյանը նշել էր, որ հավանում և վստահում է Ռոբերտ Քոչարյանի գաղափարախոսությունը։

Անկախ պատգամավոր դարձած Գևորգ Պետրոսյանը վերջերս նաև հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի՝ նա դուրս է գալիս քաղաքականությունից և այլևս չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ։

Սակայն այսօր պատգամավորը սոցիալական հարթակում հերթական քաղաքական գրառմամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձ է կատարել երկրի ներկայիս իրավիճակին։

Պետրոսյանը գրառումը սկսել է «Սրանք լրիվ ցնորվել են» վերտառությամբ։ Նա գրել է, որ իշխանական պատգամավորները՝ ադրբեջանցիների Հայաստանում  գտնվելու վերաբերյալ հարցերին անդադար պատասխանում են, որ դիմել են ՀԱՊԿ-ին և անհրաժեշտ է համբերատար սպասել։

«Արա՛, դա նույնն ա, որ գան տան մեջ մեկի կնգան նեղացնեն, ասես՝  ոչինչ, համբերատար սպասի, դիմել ենք շենքի լիազորին, շուտով կզբաղվի․․․ Ձեր մարդ ասողի․․․»,- գրել է Գևորգ Պետրոսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: