«Արա՛, դու ո՞վ դառար, որ Հայաստանի օդանավակայանում չես դիմավորում Ռուսաստանի նախագահին, ո՞վ դառար․․․»․- Սերժ Սարգսյան․ տեսանյութ

Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները քաղաքացիների հետ շարունակվում են։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ քաղաքացին հարց է ուղղել երրորդ նախագահին հայ-ռուսական հարաբերությւոնների վերաբերյալ։ Քաղաքացին նշել է, որ դարեր շարունակ այդ հարաբերությունները եղբայրական են եղել, իսկ հիմա, կարծես, ինչ-որ բան այն չէ։

Ընդգծել է, որ հայ — ռուսական հարաբերությունները Սերժ Սարգսյանի օրոք հրաշալի էին, իսկ այս պահին հարաբերությունները սառն են։ Քաղաքացին ցանկացել է նախագահից իմանալ, թե ինչպիսի՞ հարաբերություններում են այս պահին երկու դաշնակից երկրները և ի՞նչ ակնկալիքներ կան։

Հարցին նախագահը պատասխանել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի դաշնակիցն է եղել, այսօր էլ դաշնակից են և հույս է հայտնել, որ վաղն էլ դաշնակից կլինեն։

Սակայն ընդգծել է, որ դաշնակցային հարաբերությունները միակողմանի չեն։ Ընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները փոխադարձ պետք է լինեն, բայց այս ամենի ֆոնին տեսանելի է Հայաստանի ղեկավարության անհարգալից վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։

«Արա՛, դու ո՞վ դառար, որ Հայաստանի օդանավակայանում չես դիմավորում Ռուսաստանի նախագահին, ո՞վ դառար, դու ո՞վ ես»,- բարկացած տոնով հնչեցրել է Սերժ Սարգսյանը։ Մանրամասն՝  կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: