Արաբո Իսպիրյանի հայրենասիրական ազդեցիկ կատարումն անտարբեր չի թողնի ոչ մի հայի. «Հայոց բանակ»

Հայոց երիտասարդ, բայց նշանակալի ձեռքբերումների հասած բանակի մասին բազմաթիվ ֆիլմեր, ստեղծագործություններ ու երգեր են ստեղծվել:

Հերթական գեղեցիկ ու ազդեցիկ կատարումով հանդես է եկել Արաբո Իսպիրյանը: Սարդարապատի հզոր բարձունքում, որը խորհրդանշում է մեր հարյուրամյա հաղանակը, Ա. Իսպիրյանը կատարել է իր նոր երգը՝ նվիրված հայկական բանակին:

Իսպիրյաններն, առհասարակ, հայտնի էն այսօրինակ հայրենասիրական ոգով հագեցած երգերի ստեղծմամբ ու կատարմամբ:

Նրանց ներկայացրած գործերը մշտապես սիրվում են հայրենիքի հանդեպ արծարծվող մեծ սիրո և նվիրվածության համար:

Նրա նոր երգը վերնագրված է «Հայոց բանակ»: Երգում արտահայտված են հայոց ապագայի հետ կապված կարևոր երազանքներ ու նպատասկներ:

Գովերգելով հայոց բանակի ուժն ու հզորությունը՝ երգիչը հույս է հայտնում, որ մոտ ապագայում հնարավոր է Հայոց հզոր մեր բանակով, խումբ-խումբ անցնեն Տաճկաստանով, թուրք-օսմանցուն մեծ ջարդ տալով, հայրենի հողն ազատել:

Ա. Իսպիրյանի նոր, հայրենասիրական երգը ներկայացնող տեսանյութը բերված է ստորև:

"Hayots Panag" — Arabo Ispiryan 2020

🇦🇲️✊ «Հայոց հզօր մեր բանակով, խումբ-խումբ կ'անցնինք տաճկաստանով, Թուրք-օսմանցուն մեծ ջարդ տալով, հայրենի հողն ազատելով» Արաբօ Իսպիրեան

Опубликовано Radio YAN Вторник, 28 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: