Արագ ու հեշտ պատրաստվող համեղ տորթի հրաշալի տարբերակ

Հետևյալ մթերային շարքով կարելի է ստանալ անչափ համեղ տորթ տասնհինգ րոպեի ընթացքում.

Հավկթի վրա մի քիչ աղ ցանել, հետո նշված չափով շաքար հավելել՝ հարիչով սպիտակ ու փրփրուն մասսա ստանալով: Սպիտակավուն, փրփրած մասսային մեղր ավելացնել, ապա շարունակել բաղադրիչների հավելումը՝ մինչ կրեմանման խմորի ստացումը:

Կրեմատիպ խմորային մասսային կակաոյով մուգ գույն հաղորդել, տեղավորել ամանի մեջ ու փոխադրել ոչ թե ջեռոց, այլ միկրոալիքային վառարան:

Տալ ժամային կարգավորումներ: Միկրոալիքային վառարանի 800 վատ հզորության դեպում հարկ է պլանավորել 7 րոպե:

Յոթ րոպեն լրանալուց և միկրոալիքային վառարանն անջատվելուց հետո հարկ է վառարանը չբացել: Այն բացել կարելի է 2-3 րոպե անց միայն: Դրանից հետո բիսկվիտային շերտը սառեցնել:

Մինչ բիսկվիտային շերտի սառելը՝ բարձր թանձրության թթվասերը միավորել շաքարափոշու նշված չափաբաժնի հետ՝ ստանալով կրեմային խառնուրդ, որով էլ կմիավորենք մասերի բաժանված բիսկվիտային շերտերը:

Տորթի ձևավորման ընթացքը թողնում ենք ձեր նախասիրությանը. կարելի է շերտերից ստացված փշրանքներ օգտագործել:

Понравилась статья? Поделиться с друзьями: